ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն
Հոգեսոմատիկ անպտղության պատճառները
Ի՞նչ է իրենից ներկայացնում հոգեսոմատիկ (ֆունկցիոնալ) անպտղությունը,- Doctors.am-ի հյուրասրահում կլինիկական հոգեբան Հասմիկ Հակոբյանն է:
- Որո՞նք են հոգեսոմատիկ անպտղության պատճառները:
- Պատճառների մեծ մասը չգիտակցված է: Այցելուն կարող է չպատկերացնել, որ այդպիսի գործոններ ազդել են իր վրա: Պատճառները խիստ անհատական են. նշենք ամենատարածվածները.
Կինը կարող է հրաժարվել հղիությունից՝ վախենալով ծննդաբերության գործընթացից՝ մտահոգվելով սեփական առողջության համար: Ծննդաբերական վախերը. ուրիշի բացասական փորձն ամրապնդվում է հոգեկան դաշտում և որպես ''պաշտպանական մեխանիզմ''՝ թույլ չի տալիս կնոջը հղիանալ:
Մյուս պատճառը վախն է սեփական արտաքին տեսքի համար: Կինը մտածում է, որ երեխա ունենալը կբերի գիրացման և կփչացնի կազմվածքը:
Անպտղությունը կարող է հանդես գալ որպես երկու տարբեր դրդապատճառների միջև ծագող կոնֆլիկտների հետևանք. կինը ցանկանում է միաժամանակ և՛ զբաղվել կարիերայով, և՛ երեխա ունենալ:
Առավել հանդիպող երևույթներից է վախը ծնողական պատասխանատվությունից, որ երբեմն հանդես է գալիս որպես ոչ բավարար հասունության դրսևորում:
Հնարավոր պատճառներից է նաև այն, որ կինը չի ցանկանում հղիանալ հենց տվյալ զուգընկերոջից:
- Կարո՞ղ է հոգեսոմատիկ անպտղության պատճառ հանդիսանալ նաև հղիանալու խիստ մեծ ցանկությունը:
- Միանշանակ: Եթե կա մի միտք, որ շատ է անհանգստացնում և որի վրա գերկենտրոնանում են, հանգեցնում է արգելափակման: Հաճախ չեն հղիանում այն կանայք, ովքեր ունեն հղիանալու անսովոր ուժեղ ցանկություն, գերկենտրոնացած են իրենց այդ ֆունկցիայի և հղիանալու գաղափարի վրա:
Հոգեսոմատիկ անպտղությունը կարող է հանդիպել նաև տղամարդկանց մոտ. հիմքում նորից անգիտակցական վախերն են, էդիպյան բարդույթը, լարվածությունը, վախը ձախողվելուց, գերկենտրոնացումը և այլն:
28.08.2012
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
04.07.2016
Հնդկաստանում ստեղծվել է աշխարհում առաջին հիվանդանոցը, որը մասնագիտացվել է կոմերցիոն սուրոգատ մայրության ուղղությամբ: Այս պահին այնտեղ գտնվում են մոտ 100 հղի կանայք, ովքեր տարբեր ամուսնական զույգերի համար...
05.11.2013
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
13.06.2013
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ